«Վերջ տվեք ընտրակեղծարարությանը». ԿԸՀ դիմաց բողոքի ցույցը շարունակվում է
25/02/2013 14:30

«Վերջ տվեք ընտրակեղծարարությանը». ԿԸՀ դիմաց բողոքի ցույցը շարունակվում է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր տեղի է ունենում արտահերթ նիստ: Այս առիթով հանձնաժողովի դիմացի պուրակում հավաքվել են մի խումբ երիտասարդներ, ովքեր պահանջում են «վերջ տալ ընտրակեղծարարությանը և չօրինականացնել կեղծված ընտրությունները»:

Դիմելով ԿԸՀ դիմաց կանգնած ոստիկաններին` երիտասարդները կոչ արեցին չպաշտպանել ներսի հանցագործներին ու կանգնել ժողովրդի կողքին:

Արդեն մեկ ժամից ավելի է ակցիան շարունակվում է, ցուցարարներն այստեղ կմնան մինչև նիստի ավարտը:
 

«Վերջ տվեք ընտրակեղծարարությանը». ԿԸՀ դիմաց բողոքի ցույցը շարունակվում է