.jpg)
«Անհնար է երկրում ապահովել ժողովրդի կողմից սպասված փոփոխությունները»
Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին:
«Ընդունելով ՀՀ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, շնորհավորում ենք Ձեզ ՀՀ նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու առիթով:
Միաժամանակ գտնում ենք, որ մրցակցային պայմաններում անցկացված ընտրությունները բացահայտեցին ընտրողների ստվար զանգվածի դժգոհությունը մեր երկրում տիրող սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական վիճակից:
Մեկ անգամ ևս հաստատվում է, որ գործող համակարգի պայմաններում անհնար է երկրում ապահովել ժողովրդի կողմից սպասված արմատական փոփոխությունները: Սոցիալական արդարության կարոտ մեր հասարակությունը, այդ թվում և մենք, արդարացի պահանջատեր ենք իրական բարեփոխումների հարցում, ակնկալելով անհապաղ գործողություններ:
Մաղթում ենք Ձեզ առողջություն, քաղաքական կամք»,- ասված է ՀԴԿ շնորհավորական ուղերձում: