Ֆաբրեգաս. «Աշխարհի լավագույն 3 ֆուտբոլիստները հանդես են գալիս «Բարսելոնում»
25/02/2013 19:57

Ֆաբրեգաս. «Աշխարհի լավագույն 3 ֆուտբոլիստները հանդես են գալիս «Բարսելոնում»

«Բարսելոնի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան հանդիպումից առաջ հայտարարել է, որ կատալոնյան թիմում հավաքված են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները:

«Շատ կարևոր է գոլ խփել առաջին րոպեներին և ոչ թե հետևել, թե ինչպես կընթանան իրադարձությունները: Նախորդ տարի Կլասիկոյում մեզ հաջողվեց լավ արդյունքի հասնել առաջին խաղում, իսկ պատասխան հանդիպման ժամանակ քիչ էր մնում` դուրս մնայինք: «Ռեալը» շատ վտանգավոր մրցակից է: Որպեսզի կարողանանք դուրս գալ եզրափակիչ, պետք է ցուցադրենք մեր լավագույն խաղը:

Պարզ երևում է, որ ունենք բոլոր հնարավորությունները: Աշխարհի լավագույն 3 ֆուտբոլիստները հանդես են գալիս «Բարսելոնում»: Դա դուր է գալիս երկրպագուներին: Նրանք տեսնում են, որ մենք համախմբված թիմ ենք»,- նշել է Ֆաբրեգասը:
 

Ֆաբրեգաս. «Աշխարհի լավագույն 3 ֆուտբոլիստները հանդես են գալիս «Բարսելոնում»