Գատուզոն` «Սիոնի» խաղացող մարզիչ
25/02/2013 20:46

Գատուզոն` «Սիոնի» խաղացող մարզիչ

Իտալացի հայտնի կիսապաշտպան Ջեննարո Գատուզոն նշանակվել է շվեյցարական «Սիոնի» խաղացող-մարզիչ: Այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ թիմը «Թունի» հետ Շվեյցարիայի առաջնության 21-րդ տուրի արտագնա խաղում պարտություն կրեց 0:4 հաշվով:

Այս պահին «Սիոնը» Շվեյցարիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ տեղը` առաջատարից` «Գրասհոպերսից» հետ մնալով 9 միավորով:

Հիշեցնենք, որ Գատուզոն «Սիոն» է տեղափոխվել 2012 թ. հունիսին:
 

Գատուզոն` «Սիոնի» խաղացող մարզիչ