.jpg)
Գյումրիում ծնվել է ընտանիքի 11-րդ երեխան
Փետրվարի 23-ին Գյումրու ծննդատանը ծնվել է գյումրեցի Ալեքսանյաննների բազմանդամ ընտանիքի 11-րդ երեխան: Այս մասին հայտնում է «Ցայգ» ՀԸ-ն:
38-ամյա Արևհատ Ալեքսանյանի տղան լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով և հիմա իրեն լավ է զգում: Երեխայի ծնունդը ծննդատան աշխատակիցների համար այս տարվա առաջին անսպասելի իրադարձությունն է՝ 2012 թ-ին ազգությամբ եզդի կնոջ 12-րդ երեխայի ծնունդից հետո: Եթե եզդիների շրջանում նման թվով երեխա ունենալը բնական է համարվում, ապա հայկական ընտանիքներում հազվադեպ է հանդիպում:
Նորածնի մոր խոսքերով ինքն երեխաներ շատ է սիրում և ունենալու է այնքան, որքան Աստված կամենա: