.jpg)
«Իմպուլս»-«Գազովիկ»` 1:1
Կիպրոսում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում այսօր Դիլիջանի «Իմպուլսը» ստուգողական 4-րդ խաղում ուժերը չափեց Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնը ներկայացնող Ուրալ-Պավոլժյան գոտու առաջատար Օրենբուրգի «Գազովիկի» հետ:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով` 1:1:
Հիշեցնենք, որ սա «Իմպուլսի» վերջին հանդիպումն էր կիպրոսյան հավաքի շրջանակներում: