.jpg)
ՀԱԿ պատգամավոր. Քաղաքական սցենարները կա՛մ պետք է զարգանան, կա՛մ մարեն
Քաղաքական սցենարները կա՛մ պետք է զարգանան, կա՛մ մարեն: Դեռ հայտնի չէ, թե ինչ է լինելու ապագայում, ինչ զարգացումներ են սպասվում: «Կենտրոն» Հ/Ը «Ուրվագիծ» հաղորդաշարի ընթացքում, պատասխանելով հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը կմասնակցի՞ ավագանու ընտրություններին, նման պատասխան տվեց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:
Քաղաքական հնարավոր զարգացումները ՀԱԿ պատգամավորը պայմանավորում է նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած և ընտրությունների արդյունքները չընդունող Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա քայլերով:
«Այսօր խոսել ավագանու ընտրությունների մասին դեռ վաղ է… Նաև ՀԱԿ կուսակցության ստեղծումն է դրա հետ կապված: Նոր քաղաքական ուժ է լինելու, որը թելադրելու է նոր օրակարգ»,- եզրափակեց խոսքը Ա. Մանուկյանը: