ԿԸՀ նախագահ. Ընտրություններից առաջ էլ ընտրակեղծիքների մասին էին խոսում
25/02/2013 23:13

ԿԸՀ նախագահ. Ընտրություններից առաջ էլ ընտրակեղծիքների մասին էին խոսում

Եթե Սահմանադրական դատարանը բավարարի ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը, ամեն բան տեղի կունենա օրինական շղթայով: Այս մասին այսօր Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում ասաց ԿԸՀ նախագայհ Տիգրան Մուկուչյանը:

Հարցին, թե ինչո՞ւ արդեն որերորդ ընտրությունից հետո կա ընտրական գործընթացների վերաբերյալ անվստահություն, Մուկուչյանը պատասխանեց, որ դա միայն ԿԸՀ-ի բացթողումը չէ.

«ԿԸՀ-ն ձեռնարկեց միջոցառումներ, որ մեր հանձնաժողովի գործունեությունը հնարավորինս թափանցիկ դառնա: Մեր բոլոր նիստերն առցանց հեռարձակվել են: Ընտրական համակարգի նկատմամբ վստահության ձևավորումը բոլորիս հարցն է: Նկատել եմ մի միտում, որ անգամ ընտրություններից առաջ շատերն արդեն խոսում էին հնարավոր ընտրախախտումների մասին»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:

Վերջում Տիգրան Մուկուչյանն ավելացրեց, որ խորհրդարանում ներկա բոլոր ուժերը ներգրավված են եղել ընտրական գործընթացներին` անկախ նրանից `ունեն առաջադրված թեկնածու, թե` ոչ:
 

ԿԸՀ նախագահ. Ընտրություններից առաջ էլ ընտրակեղծիքների մասին էին խոսում