Ր. Հովհաննիսյանն անսպասելիորեն հայտարարեց, որ ինքն է նախագահը
25/02/2013 21:09

Ր. Հովհաննիսյանն անսպասելիորեն հայտարարեց, որ ինքն է նախագահը

«Նեզավիսիմայա գազետան» անդրադարձել է ԱՊՀ անդամ պետություններում նախորդ շաբաթ տեղի ունեցած իրադարձություններին:

«Ուկրաինիայում երկու շաբաթվա պարապությունից հետո, Գերագույն Ռադան սկսել է իր աշխատանքները: Կարծես սահմանադրական նախազգուշացում է եղել. եթե երկու շաբաթ էլ անգործության մատնվեն, նոր խորհրդարանը կցրվի: Իսկ խորհրդարանի ցրումը, կարծես, ձեռնտու չէ ո´չ իշխանական կուսակցությանը, ո´չ էլ ընդդիմադիրներին:

Հայաստանում այդ ընթացքում նախագահ են ընտրել: Հայաստանում նախագահ է ընտրվել գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ստացել է ձայների մեծամասնությունը, բայց ոչ բացարձակ մեծամասնությունը: Երկրորդ տեղում հայտնված Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է քվեների 37 %-ը:

Արդյունքները հայտարարելուց հետո, Ր. Հովհաննիսյանը անսպասելիորեն հայտարարեց, որ ինքն է ընտրված նախագահը, դրանով իսկ դարձավ ընդդիմության համար առաջին թեկնածուն: Ավելի վաղ նման դեր ուներ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Մոլդովայում անցած շաբաթ իշխող` «Հանուն եվրոպական ինտեգրման» դաշինքը «փլվեց»: Վարչապետ Վլադ Ֆիլատան հայտարարեց լիբերալ-դեմոկրատների` կոալիցիայից դուրս գալու մասին: Իսկ կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունները կոչ են արել վարչապետին հրաժարական տալ և նոր կոալիցիա կազմել: Այս ճգնաժամը կարող է հանգեցնել իշխանության հրաժարականին և նոր խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Իհարկե, եթե ԵՄ-ն և ԱՄՆ-ն չգտնեն երկու կողմերի համար ծանրակշիռ փաստարկ»,- գրում է պարբերականը:
 

Ր. Հովհաննիսյանն անսպասելիորեն հայտարարեց, որ ինքն է նախագահը