.jpg)
Ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ գրասենյակը 20 տարեկան է
Ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ գերագույն հանձնակատարը մարտի 7-ին Հագայում նշելու է իր գործունեության` էթնիկ հակամարտության կանխման 20-րդ տարելիցը: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
Միջոցառմանը ներկա է գտնվելու Նիդեռլանդների թագուհի Բեատրիսը: Միջոցառումը բացելու է Ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ գերագույն հանձնակատար Քնութ Վոլլեբեկը, ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերը:
Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչիկին և Մոլդովայի ԱԳ նախարար Յուրի Լյանկեի հետ քննարկելու են ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ գերագույն հանձնակատարի ձեռքբերումները և հետագա մարտահրավերները, իսկ քննարկման համակարգողը լինելու է «Economist» պարբերականի միջազգային հարցերով խմբագիր` Էդվարդ Լյուկասը:
10 րոպեանոց ֆիլմ է ցուցադրվելու գերագույն հանձնակատարի` Վրաստանում ծավալած 10 տարվա գործունեության մասին, որը հետո հասանելի է լինելու ԵԱՀԿ կայքում, ինչպես նաև՝ ԶԼՄ-ների համար:
Ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ գերագույն հանձնակատարի ինստիտուտը ստեղծվել է 1993-ի հունվարի 1-ին: Այդ ժամանակից ի վեր, երեք գերագույն հանձակատարներ են աշխատել հակամարտությունների կանխարգելման ուղղությամբ: