Երկրպագուները գտել են  Ֆրեդի Մերկուրիի աճյունը
25/02/2013 19:50

Երկրպագուները գտել են Ֆրեդի Մերկուրիի աճյունը

Queen խմբի երկրպագուները գտել են այն վայրը, որտեղ թաղված է խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի աճյունը: 

The Daily Mirror-ի տեղեկացմամբ` գերեզմանոցում հայտնաբերվել է «Սիրով` նվիրված Ֆարուխ Բուլսարի հիշատակին» գրությամբ գերեզման, ինչպես նաև՝ ֆրանսերենով «Որպեսզի միշտ կողքիդ լինեմ` իմ ողջ սիրով» գրություն:

Ֆ. Մերկուրին Ֆարուխ Բուլսար անունը ստացել է ծննդյան պահին, սակայն Queen-ի ստեղծման ժամանակ 1971 թ. փոխել է  անունը:  

Գերեզմանի քարի վրա փորագրված է «M» տառը, որը երկրպագուների կարծիքով, նվիրված է նրա սիրուհի Մերի Օստինին, ով ժառանգել է Հարեն Լոջում գտնվող նրա տունը: Տարածված խոսակցությունների համաձայ՝ նա է թաղել Ֆ. Մերկուրիի աճյունը, սակայն թաղման վայրը հայտնի չէ: 

Երկրպագուները գտել են Ֆրեդի Մերկուրիի աճյունը