«Ժառանգությունը» ցանկանում է ԱԺ-ում քննարկել հետընտրական գործընթացները
25/02/2013 12:50

«Ժառանգությունը» ցանկանում է ԱԺ-ում քննարկել հետընտրական գործընթացները

«Մենք պատրաստ ենք բաց, պարզ քննարկել հետընտրական զարգացումները: Ժողովրդի մոտ էլ անհասականալի է, թե ինչպես եղավ, որ բացարձակ մեծամասնության ձայնը ստացավ Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն հաղթանակում է Սերժ Սարգսյանը. Առողջ տրամաբանություն չկա, որ այսպես լինի»,- ԱԺ նիստերի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Նա նշեց, որ թիվ մեկը հարցը, որ պետք է քննարկվի ԱԺ-ում, դա հետընտրական զարգացումներն են: Ռ.Հակոբյանն առաջարկեց ԱԺ մեկ նիստ նվիրել հետընտրական զարգացումներին:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կարծիքով, այն քաղաքացիները, որոնք քվեարկել են Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, նրանք տեսանելի են, սակայն այն մարդիկ, Փաշինյանի խոսքերով, ովքեր քվեարկել են Սերժ Սարգսյանի օգտին, նրանք տեսանելի չեն:

«Ես Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից չեմ, և ընտրություններում իր թեկնածությունը չեմ պաշտպանել, սակայն նրա օգտին քվեարկած քաղաքացիները տեսանելի են»,- ասաց Ն.Փաշինյանը և հիշատակեց, որ 2008-ին Սերժ Սարգսյանի հանրահավաքին ժողովուրդը լքեց հանրահավաքը՝ գալով Ազատության հրապարակ: 

«Ժառանգությունը» ցանկանում է ԱԺ-ում քննարկել հետընտրական գործընթացները