Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է կապիտալի վերածել ստացած ձայները
25/02/2013 12:18

Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է կապիտալի վերածել ստացած ձայները

«Այս պահին մենք ունենք այնպիսի իրավիճակ, երբ գործող նախագահը հաղթել է ընտրություններում, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն ավանադաբար չի ճանաչում ընտրությունների արդյունքները: Հայաստանյան ներքաղաքական մշակույթում առաջին անգամ թեկնածուները ոչ թե հայհոյում են իրար, այլ հանդիպում և կատակում են միմյանց հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հայաստանում հետընտրական զարգացումներին` ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նա նշեց, որ այժմ Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա կողմնակիցները փորձում են կապիտալի վերածել այն ձայները, որ նրանք ստացել են ընտրությունների ընթացքում:

«Րաֆֆի Հովհաննիսյանի կեցվածքը ցույց է տալիս, որ ինքը խուսափում է գնալ գունավոր հեղափոխություն իրականացնելու ճանապարհով և այն հանգամանքը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց գործող նախագահի հետ` նաև որոշակի լեգիտիմություն ավելացրեց գործող նախագահին»,-ասաց բանախոսը:

Քաղաքագետի խոսքերով, Հովհաննիսյանը և նրա կողմնակիցները պատրաստվում են երկարատև պայքարի և դա կարող է արտահայտվել Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու կամ արտահերթ ընտրությունների պահանջով հանդես գալու տեսքով:

Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է կապիտալի վերածել ստացած ձայները