.jpg)
25/02/2013 19:09
Միջպետական բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է. Փետրվարի 25-ին` ժամը 17.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: