.jpg)
Սուրեն Առուստամյան. Մոտ ժամանակներս պարզ կլինի, կզորակոչեն ինձ բանակ, թե ոչ
Երգիչ Սուրեն Առուստամյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իրեն զինկոմիսարիատ են կանչել: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Ս. Առուստամյանը նշեց, որ դեռևս հստակ հայտնի չէ՝ այս տարի իրեն կզորակոչեն բանակ, թե ոչ: «Մոտ ժամանակներս պարզ կլինի՝ կզորակոչեն ինձ բանակ, թե ոչ, սակայն առայժմ որևէ ծրագիր չեմ կազմում»,- ասաց նա:
Ս. Առուստամյանը մասնակցում է Էրիկ Քլեփթոնի կազմակերպած միանգամից 2 մրցույթի, որից առաջինը Քլեփթոնի «Cocaine» երգի 35-ամյակին նվիրված մրցույթն է, որին աշխարհի տարբեր երկրների կիթառահարներ պետք է ներկայացնեին երգի իրենց տարբերակը` սեփական մշակումով: Քվեարկությունն արդեն ավարտվել է, սակայն Ս. Առուստամյանի խոսքով, արդյունքները դեռևս պարզ չեն և հայտնի չէ, երբ կհայտարարվեն դրանք:
Ս. Առուստամյանը նաև պատմեց, որ արդեն կան իր ալբոմի մի քանի երգերի ձայնագրություններ: