Օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի մինչև +9 աստիճանի
25/02/2013 09:16

Օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի մինչև +9 աստիճանի

Փետրվարի 25-ին ցերեկը տեղումների հավանականությունը կպահպանվի միայն Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում: Այլ շրջաններում կդիտվի մեծ մասամբ արևային եղանակ:

Օդի ջերմաստիճանը ցերեկը, արևի ազդեցությամբ պայմանավորված, 2-3 աստիճանով կբարձրանա:

Տեղ-տեղ հնարավոր է քամի 10-15մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում հնարավոր է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց և, անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից, դժվարանցանելիություն: 

 

Meteo-tv-ի հաղորդմամբ, Երևանում այսօր կդիտվի առանց էական տեղումների, մեծ հավանականությամբ` արևային եղանակ: Տեղ-տեղ հնարավոր է մերկասառույց:

Գիշերը 0+2, ցերեկը +7+9, երեկոյան +3+5: 

Օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի մինչև +9 աստիճանի