Անդրեա Դ'Ամիկո. «Ջովինկոյի նպատակը մեկն է»
26/02/2013 20:18

Անդրեա Դ'Ամիկո. «Ջովինկոյի նպատակը մեկն է»

Անդրեա Դ’Ամիկոն` Սեբաստիան Ջովինկոյի գործակալը, ֆուտբոլիստի անունից շնորհակալություն է հայտնել «Յուվենթուսի» գլխավոր մարզչին: Հիշեցնենք, որ «Յուվենթուս»-«Սիենա» խաղից հետո երկրպագուները սուլել են Ջովինկոյին:

«Սեբաստիանը երջանիկ է, որ կրկին գոլ է խփել, և երախտապարտ է Անտոնիո Կոնտեին վստահության համար,- Դ’Ամիկոյի խոսքերը մեջբերել է «Tutto Mercato Web»-ը:- Նրա նպատակը եղել և մնում է լիովին խաղին ու խաղընկերներին նվիրվելը: Թուրինցիները հիանալի մրցաշրջան են անցկացնում, սակայն չեն կարող կորցնել կենտրոնացումը: Յուրաքանչյուր խաղում նժարին 3 միավոր է դրված, իսկ դա նշանակում է, որ բոլոր հանդիպումներին պետք է նախապատրաստվել ինչպես եզրափակչի: Հենց այդպիսի նվիրվածություն է պահանջում մարզիչը»:

Անդրեա Դ'Ամիկո. «Ջովինկոյի նպատակը մեկն է»