.jpg)
Գագիկ Մինասյանը ադրբեջանցի պատվիրակին հիշեցրել է Մութալիբովի խոսքերը
Ստամբուլում ընթացող Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԽՎ 20-ամյակին նվիրված նիստում ելույթ է ունեցել ադրբեջանցի պատվիրակ Ասադ Հաջիևը, ներկայացնելով Խոջալիի իրադարձությունների ադրբեջանական վարկածը: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՍՏՀԿ հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:
Ելույթների ավարտից հետո, Գ. Մինասյանը նախագահողից խոսք է խնդրել և հակադարձել ադրբեջանցի գործչի ելույթին:
«Ես ասացի, որ նպատակահարմար չեմ համարում այս նիստի ընթացքում խոսել Խոջալուում տեղի ունեցած իրադարձությունների մասին և կսահմանափակվեմ միայն Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովին հղում կատարելով: Նա ասել է, որ Խոջալիում տեղի ունեցած սպանությունները կազմակերպել և իրագործել են Ադրբեջանի ժողովրդական ճակատի ներկայացուցիչները, ովքեր ցանկանում էին դրանով ապակայունացնել գործող իշխանությունների դիրքերը և զավթել իշխանությունը: Մեկ անգամ ևս ցանկանում եմ շեշտել, որ դա Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Մութալիբովի խոսքերն են: Դրանով ամեն ինչ ասված է»,- պատմեց Գ. Մինասյանը: