Խոջալուն Ադրբեջանի սուտն է` Սումգայիթյան ոճրագործությունը քողարկելու համար
26/02/2013 12:25

Խոջալուն Ադրբեջանի սուտն է` Սումգայիթյան ոճրագործությունը քողարկելու համար

«Մենք պետք է ճչանք Սումգայիթում մեր ցեղասպանության վերաբերյալ. լռելու ժամանակը վաղուց ավարտվել է, քանի որ մենք մեր ցավի հետ միայնակ ենք մնացել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Սումգայիթյան ոճրագործության 25-ամյակին` ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:

Նա նշեց, որ ղարաբաղյան շարժման համար ադրբեջանահայերը մեծ գին են վճարել, իսկ Ադրբեջանը սուտ է հորինել Խոջալուի վերաբերյալ՝ Սումգայիթյան ոճրագործությունը քողարկելու համար:

«Ադրբեջանն ազատ արձակելով և հերոսացնելով մարդասպան Ռամիլ Սաֆարովին` ճանաչեց իր պատասխանատվությունը 1988-1990թթ,-ին ադրբեջանահայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության համար»,-նշեց Գ. Այվազյանը:

Բանախոսի կարծիքով, արդեն վաղուց հասունացել է այն պահը, երբ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր ցեղասպան քաղաքականության համար և փոխհատուցի ադրբեջանահայերի կրած վնասների համար:

Գ. Այվազյանը նշեց, որ իրենք ադրբեջանահայերի դեմ իրականացված գործողությունը ցեղասպանություն ճանաչելու պահանջով դիմել են Հայաստանի պետական մարմիններին՝ Ազգային Ժողովին, ներկայացնելով համապատասխան փաթեթներ այդ հարցերի վերաբերյալ:

«Ադրբեջանցիներն ամբողջ աշխարհում խոսում են այսպես կոչված Խոջալուի ցեղասպանության համար, իսկ ի՞նչ ենք անում մենք»,-հարցադրեց բանախոսը:
 

Խոջալուն Ադրբեջանի սուտն է` Սումգայիթյան ոճրագործությունը քողարկելու համար