ԱԺ նախագահի առաջարկն ընդունել են ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը»
26/02/2013 12:34

ԱԺ նախագահի առաջարկն ընդունել են ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը»

«Երկրում ընթացող հետընտրական զարգացումները քննարկելու մասին իմ կողմից արված առաջարկն ընդունել են ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունները, և հիմա մենք քննարկումների փուլում ենք»,- ԱԺ նիստի մեկնարկն այսպես տվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահմյանը:

Նա հույս հայտնեց, որ իրենց կհաջողվի գտնել մի ձևաչափ՝ այդ հարցն Ազգային ժողովում քննարկելու համար: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ ՀՅԴ և «Ժառանգության» ներկայացուցիչների կողմից առաջարկ է եղել, որն այսօր կքննարկվի:

Հիշեցնենք, որ նշյալ խմբակցությունների պատգամավորներն ԱԺ նախագահին երեկ առաջարկել էին արտահերթ նիստ հրավիրել:
 

ԱԺ նախագահի առաջարկն ընդունել են ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը»