.jpg)
Քաղաքագետ. Այսօր մեր զինված ուժերի փայլուն հաղթանակի օրն է
«Այսօր մեր զինված ուժերի փայլուն հաղթանակի օրն է, և ես ուրախ եմ, որ դրա մասնակիցն ու ականատեսն եմ եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: «Տարիներ առաջ այս օրը՝ գիշերը մեկ անց կես, ես մտա մեր տեխնիկական հետախուզության սենյակը, և ականջակալներով լսեցի, որ իրենց հրամանատարը Ալիֆ Քաջիևը Շուշիի, Մութալիբովի, Աղդամի հասցեին հայհոյանք տվեց, որ ոչ ոք իրենց օգնության չի հասնում և հայտարարեց, որ իրենք չեն դիմանում, դուրս են գալիս, իրականում փախել էին: Գնացի կողքի սենյակ, որտեղ նստած էր Կոմանդոսը, գրկեցի, շնորհավորեցի, ասեցի, որ հաղթել ենք»,- պատմեց Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը այդ տարիներին մեր տարածք ահաբեկչական խմբեր էր ուղարկում, որոնք չեզոքացնելը ցանկացած պետության պարտականությունն է: «Խոջալուի զինված ռազմական գործողությունը ներկայացնում են որպես անհրաժեշտություն՝ ժողովրդին սնունդ ապահովելով բլոկադան ճեղքելու: Ո՞ւմ է պետք այն պետությունը, որը չի կարողանում չեզոքացնել տեռորիստական խմբերը: Ադրբեջանը նման խմբեր էր ուղարկում մեր տարածք, և մեր պետության սուրբ պարտականությունն էր չեզոքացնել դրանք: Հիմնականը Խոջալուի գործողություններում ես դա եմ համարում: Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում կայացրեց կատարել այդ ռազմական գործողությունը, որը փայլուն ձևով կատարվեց: Խոջալուում մեր բանակը մի քանի ռազմական զենքեր է ձեռք բերել, այդ թվում մեկ թնդանոթ և բազմաթիվ ավտոմատներ և թեթև այլ զենքեր: Մոտ 700 մարդ չհամարձակվեցին դուրս գալ իրենց տրամադրված միջանցքով, ես նրանց անձամբ եմ հանձնել Ադրբեջանին, առանց որևէ նախապայմանի: Դրա մասին կա դոկումենտալ ֆիլմ»,- ասաց նա:
Մելիք-Շահնազարյանը նշեց, որ Խոջալուի դեպքերի մասին նկարահանված «Սովի և կրակի միջև` իշխանություն` կյանքերի գնով» ֆիլմը վերջերս թարգմանվել է անգլերեն և 10 օրերի ընթացքում այն դիտել է 250 հազարից ավելի մարդ:
Լ. Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ այդ ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ ԱՄՆ-ն համագործակցելու է բոլոր հակամարտող կողմերի հետ: «Ադրբեջանը կատաղած ու նեղացած էր, սակայն ԱՄՆ 1992 թ.-ից ներգրավված էր այս գործողությունում, և փայլուն գիտեր իրականությունը: Զոհեր եղել են, սակայն ոչ թե հազարավոր, ինչպես ներկայացնում են Ադրբեջանի իշխանությունները, այլ, իմ իմանալով, 438 զոհ է եղել երկու տեղում` Նախիջևանիկ գյուղի շրջակայքում և Աղդամի մոտ: Ինչ վերաբերվում է Նախիջևանին, իրենք ճանապարհից շեղվել էին, դա իրենց գրած գրքում էլ կա, որ Աղդամից իրենց ասել են, գնացեք Նախիջևանիք, իրեն էլ կարճ ճանապարհով են գնացել և հանդիպել իրենց զինվորներին: Այդ տարածքը եղել է մեր ձեռքում, դա անսպասելի է եղել և մեզ և իրենց համար, և այդ բախման ընթացքում մենք երկու զոհ և մի քանի վիրավոր, իրենք յոթից-տաս զոհ են տվել»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Աղդամում երեսունհինգ հազարանոց բանակ կար, մեր պահակակետը գրեթե ոչնչացված է եղել, և կատարվածի մասին իրենք առաջին անգամ Այազ Մութալիբովից են լսել: «Ես այդ ժամանակ նստած էի ԱԺ նախագահ Արթուր Մկրտչյանի մոտ, Մութալիբովը զանգեց, և այդ մասին ասաց, և Ա. Մկրտչյանը ասաց, որ նման բան չկա: Կարծում եմ, Մութալիբովը հավատաց, որ մենք տեղյակ չէինք դրանից: Եվ մեր կողմից անիմաստ էր ու վտանգավոր 35 հազար մարդու գրգռել մեր դեմ: Մենք դրա իրավունքը չունեինք: Իսկ այդ ամենը կատարվել է հենց նրանց քթի տակ»,- ասաց նա: