Լ. Զուրաբյանն առաջարկում է կազմակերպել նախագահական և ԱԺ նոր ընտրություններ
26/02/2013 18:15

Լ. Զուրաբյանն առաջարկում է կազմակերպել նախագահական և ԱԺ նոր ընտրություններ

Նախագահական ընտրությունները ևս մեկ անգամ բացահայտեցին Հայաստանում տիրող բռնապետության դեմքը: ԱԺ-ում հայտարարեց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Ընտրություններն ի սկզբանե կեղծված էին: Չնայած ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» ջանքերին` իշխանությունը մերժեց ընտրական համակարգի բարեփոխման փաթեթը` ուժի մեջ թողնելով մոտ 700 հազար մարդկանցով ուռճացված ցուցակները, պահպանելով ընտրակաշառքների բաժանման բոլոր մեխանիզմները»,- ասաց Լ. Զուրաբյանը:

Շարունակելով խոսքը` ԱԺ պատգամավորը նշեց, որ ժողովրդի կամքն աղավաղվել է և ժողովրդի ընդվզումը բնական է. «Եկել է ժողովրդին պատասխան տալու ժամանակը: Ձեր իշխանությունը կառուցված է կեղծիքի, բռնության վրա, և այն չի կարող երկար դիմակայել առկա մարտահրավերները: Հասկացեք վերջապես, որ այսպես շարունակելով` մի օր կանգնելու եք կործանման առջև»:

Եզրափակելով խոսքը` Լ. Զուրաբյանն առաջարկեց ընդունել ընդդիմության առաջարկած ընտրական համակարգի վերափոխման փաթեթը և երկրում հնարավորին արագ կազմակերպել նախագահական և խորհրդարանական նոր ընտրություններ:
 

Լ. Զուրաբյանն առաջարկում է կազմակերպել նախագահական և ԱԺ նոր ընտրություններ