.jpg)
26/02/2013 20:07
Բալոտելլին տուգանվել է 8600, իսկ «Ինտերը»` 50000 եվրոյով
«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին տուգանվել է 8600 եվրոյով` «Ինտերի» երկրպագուներին ուղղված կոպիտ ժեստի համար: Վերջիններս կիրակի կայացած դերբիում վիրավորել են ֆուտբոլիստին ռասիստական արտահայտություններով: Այս մասին հայտնում է «The Sun»-ը:
Ավելացնենք, որ երկրպագուների գործողությունների պատճառով «Ինտերը» տուգանվել է 50 հազար եվրոյով: