Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Վյաչեսլավ Կովալենկոյի հետ
26/02/2013 15:26

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Վյաչեսլավ Կովալենկոյի հետ

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ: Կողմերը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:

Ր. Հովհաննիսյանի շտաբից հայտնում են, որ Ր. Հովհաննիսյանը բարձր է գնահատել տարածաշրջանում կայունության ապահովման գործում Ռուսաստանի ունեցած դերակատարությունը, ինչպես նաև այդ երկրի առաքելությունը՝ որպես ԼՂՀ հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահ:

Հատկապես կարևորվել է մեր երկրների միջպետական հարաբերությունների զարգացման նոր հեռանկարները՝ իբրև երկու ինքնիշխան ռազմավարական դաշնակից պետություններ: 

Քննարկվել են նաև Հայաստանում ընտրությունների արդյունքում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները: Ր. Հովհաննիսյանը նշել է, որ լինելով Հայաստանի թիվ մեկ ռազմավարական գործընկերը, Ռուսաստանը պետք է առաջինն ինքը շահագրգռվածություն հանդես բերի ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների զարգացմամբ: 

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: 

 

 

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Վյաչեսլավ Կովալենկոյի հետ