Սաուդյան Արաբիան սիրիացի ասպտամբների համար զենք է գնել Խորվաթիայից
26/02/2013 20:32

Սաուդյան Արաբիան սիրիացի ասպտամբների համար զենք է գնել Խորվաթիայից

Սաուդյան Արաբիան ֆինանսավորել է Խորվաթիայից զենքի գնման գործարքը. զինամթերքը հետագայում պետք է փոխանցվեր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարող ապստամբներին: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում կատարելով ամերիկացի և արևմտաեվրոպացի բարձրաստիճան անանուն պաշտոնյաներին:

Ըստ պարբերականի՝ զենքն ապսատմբներին է հասել 2012 թվականի դեկտեմբերին Հորդանանի տարածքով: Զենքը հիմնականում ստանում էին աշխարհիկ, այլ ոչ թե ծայրահեղական իսլամիստական խմբավորումները:

Նախկինում տարածաշրջանային և Արևմտյան երկրները հրաժարվում էին Սիրիա զենք մատակարարել՝ վախենալով, որ այն կընկնի ջիհադիստների ձեռքը, սակայն նրանք փոխել են միտքը, երբ պարզ է դարձել, որ ծայրահեղական խմբավորումները ավելի լավ են զինված և հնարավոր է՝ ավելի մեծ ազդեցություն ձեռք բերեն: Միևնույն ժամանակ պարբերականի աղբյուրները հրաժարավել էին խոսել այն մասին, թե ԱՄՆ-ն ինչ դեր է ունեցել զենք մատակարարելու գործում:

Պարբերականը նշում է, որ Խորվաթիայից մատակարարվել են հիմնականում Բալկանյան պատերազմից հետո մնացած զենքերն են: Ապստամբներին են փոխանցվել նաև «հազարավոր հրացաններ և հարյուրավոր գնդացիրներ»: Սիրիացի ապստատմբների մոտ հարավսլավական զենքը նկատվել էր 2013 թվականի հունվարին:

Խորվաթիայի ԱԳ նախարարը և ռազմական փորձագիտական գործակալությունները հերքում են Սիրիա զենք առաքելու մասին լուրերը, իսկ Սաուդյան Արաբիայի և Հորդանանի բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանություն տալ: 

Սաուդյան Արաբիան սիրիացի ասպտամբների համար զենք է գնել Խորվաթիայից