«Ադրբեջանը մոտենում է ներքաղաքական մի իրավիճակի, որում կարելի է ձուկ որսալ»
26/02/2013 13:46

«Ադրբեջանը մոտենում է ներքաղաքական մի իրավիճակի, որում կարելի է ձուկ որսալ»

Ադրբեջանում փետրվարի մեկից սկսվեցին այնպիսի գործընթացներ, որոնց արդյունքում այդ երկրում մի իրավիճակ է, որից շատ երկրներ, այդ թվում և Հայաստանը, կարող են օգտվել: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Ադրբեջանցիներն այսօր իրենց ներքին անկայունությունը փորձում են փակել արտաքին թշնամու կերպարով. սա է պատճառներից մեկը, թե ինչու է հայ-ադրբեջանական սահմանը վերջերս անկայուն:

Aysor.am-ի հարցին՝ թե արդյո՞ք ճիշտ չի լինի, որ Հայաստանը օգտվի հենց այս անկայունությունից ու վերաբացի Ստեփանակերտի օդանավակայանը, Շաքարյանցը պատասխանեց. «Հայերի համար Ադրբեջանում իդեալական անկայունացում էր 1993 թվականին, մենք սակայն չկարողացանք մինչև վերջ օգտվել այդ անկայունացումից: Ես չեմ ուզում լիակատար անտեսել Ադրբեջանի կողմից ինքնաթիռին հարվածելու մասին բոլոր սպառնալիքները, այնուամենայնիվ, հիտլերներ մեկ-մեկ հայտնվում են: Մի բան պետք է ասեմ, որ նրանց համար չափազանց բարդ կլինի ինքնաթիռ խոցելը զուտ տեխնիկապես, քանի որ մենք ունենք հիանալի հակաօդային պաշտպանություն ու, բացի այդ, Ղարաբաղը շատ բարդ լեռնային ռելիեֆ ունի»,- ասաց Շաքարյանցը:

Այնուամենայնիվ, քաղաքագետը կոնկրետ ամսաթիվ դժվարացավ նշել, բայց օդանավակայանի համար որպես վերաբացման ամենահարմար ժամանակ նշեց այն պահը, երբ կհանդարտվեն մեր հետընտրական կրքերը, իսկ Ադրբեջանում կսկսվեն նախընտրականները:
 

«Ադրբեջանը մոտենում է ներքաղաքական մի իրավիճակի, որում կարելի է ձուկ որսալ»