Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Սուրեշ Բաբունը
26/02/2013 15:00

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Սուրեշ Բաբունը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ դեսպան Բաբուի պաշտոնավարման ընթացքում հայ-հնդկական հարաբերություններն ավելի կխորանան ու կամրապնդվեն, քանի որ դրա համար բոլոր նախադրյալներն առկա են:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են, որ հայ և հնդիկ ժողովուրդների ավանդաբար ջերմ հարաբերությունների հիման վրա Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ վերջին քսան տարիներին, տարբեր ոլորտներում զարգացել է երկկողմ սերտ համագործակցություն՝ հիմնված բարի կամքի և փոխադարձ շահերի վրա: Հանրապետության նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու և խորացնելու այդ համագործակցությունը:



 

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Սուրեշ Բաբունը