.jpg)
Շարմազանով. Րաֆֆի Հովհաննիսյանն աստիճանաբար գալիս է մեր տարբերակին
«Ես Րաֆֆի Հովհաննիսյանին արդեն պատասխանել եմ, և իմ պատասխանը բավականին գրագետ, պարզ, մատչելի է: Հուսով եմ, որ իր գործընկերները, կուսակից ընկերները երեկ կամ գոնե այսօր տրամադրել են իմ հայտարարության տեքստը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով Ր. Հովհաննիսյանի երեկվա հայտարարությունը` այս մասին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Երբ կարդա այդ տեքստը, կարծում եմ այլևս չի հայտնվի այնպիսի տհաճ իրավիճակում, ինչպես երեկ է հայտնվել»,- հավելեց Շարմազանովը:
Հարցին, թե այնուամենայնիվ, ինչո՞ւ իշխանությունը չի ներկայացնում հանդիպման մանրամասները, Շարմազանովը պատասխանեց, թե Ր. Հովհաննիսյանը լրագրողների հետ ամեն անգամ հանդիպելիս ներկայացնում է ավելի շատ մանրամասներ, դիտարկմանը, թե Ձեր տարբերակը ո՞րն է, նա նկատեց. «Ինքն աստիճանաբար գալիս է մեր տարբերակին»:
Թե ի՞նչ քաղաքական զարգացումներ և հանգուցալուծում է հնարավոր հետագայում, ՀՀԿ մամուլի խոսնակը նկատեց, թե միայն ու միայն լինելու են սահմանադրական նորմերին համապատասխան հանգուցալուծումներ:
Նախորդող տեղեկատվություն
Շարմազանով. Հույս ունեմ՝ Հովհաննիսյանն անձամբ կծանոթանա իմ հայտարարությանը