.jpg)
Հակամարտությունը Սիրիայի արդյունաբերությանը հասցրել է 450 մլն դոլարի վնաս
Սիրիայում մոտ 2 տարի շարունակվող հակամարտությունը երկրի արդյունաբերական սեկտորին հասցրել է մոտ 450 մլն դոլարի վնաս: Այս մասին հայտնում է France Presse-ը՝ վկայակոչելով արդյունաբերության նախարարության զեկույցը:
Նախարարության հաշվարկներով՝ 2012 թվականի վերջին ուղղակի կորուստները կազմել են 270 մլն, իսկ անուղղակիները՝ 150 մլն դոլարին համարժեք սիրիական լիրա:
Զեկույցում նշվում է, որ դրանք մոտավոր հաշվարկներ են, քանի որ շատ դժվար է ճշգրիտ գնահատել այն վնասները, որոնք կրել են հակամարտության գոտիներում՝ Հալեպում, Իդլիբում և Դեյր Զորում գտնվող գործարանները: Առավել տուժել են տեքստիլ և բամբակի արդյունաբերությունը: