Թևան Պողոսյան. Այս պայքարը որևէ մեկի դեմ չէ
26/02/2013 19:27

Թևան Պողոսյան. Այս պայքարը որևէ մեկի դեմ չէ

ԱԺ հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը, անդրադառնալով հետընտրական շրջանի զարգացումներին, նշեց, որ համաժողովրդական ոգևորություն չի նկատում, թեև բոլորը մեծ սպասելիքներ ունեին այս ընտրություններից:

«Այսօր մեկ հարց է օրակարգում՝ արդյոք ստեղծվե՞լ է մի իրավիճակ, երբ համաժողովրդական ոգևորություն է դեպի երկրի զարգացում գնալը ու, արդյոք ընտրությունները նպաստեցի՞ն հասարակության մոտ հավատի վերականգնմանը: Անձամբ ես դա չեմ տեսնում: Բայց մի դրական բան կա՝ քաղաքացիական հասարակությունն այսօր ամուր է, քան երբեք»,- ասաց Թ.Պողոսյանը:

Անդրադառնալով տարվող պայքարին` նա նշեց, որ այդ պայքարը բոլորի համար է, բոլորի հեռանկարի համար, և որևէ մեկի դեմ չէ և որքան էլ ընդունվի կամ չընդունվի, ինչպիսի երանգ էլ դրան տվրի, այն անպայման հաջողություն է ունենալու:

 

Թևան Պողոսյան. Այս պայքարը որևէ մեկի դեմ չէ