.jpg)
Սպիտակ տունը պատասխանել է Խոջալուի մասին ստորագրահավաքին
ԱՄՆ Սպիտակ տունը պատասխանել է ադրբեջանցիների նախաձեռնած ստորագրահավաքին, որում ադրբեջանական կողմը կոչ էր անում առավել մեծ ուշադրություն դարձնել ԼՂ հակամարտության վրա, քանի որ դրա արդյունքում «ադրբեջանական տարածքների 20 %-ը զավթել են հայկական զինված ուժերը»:
Սպիտակ տան պաշտոնական պատասխանում ասվում է, որ ԱՄՆ-ն աջակցում է ԼՂ հակամարտության տևական և խաղաղ հանգուցալուծմանը:
ԱՄՆ պատասխանը տեղադրված է Սպիտակ տան պաշտոնական կայքում.
«Շնորհակալություն ենք հայտնում ձեր տեսակետը Սպիտակ տան հետ կիսելու համար: Անկախ նրանից, որ հանդես չենք գա որևէ հռչակագրով, Սպիտակ տունը խորապես ցավում է բոլոր ողբերգական կորուստների համար, որոնք տեղ են գտել Ադրբեջանի և Հայաստանի միջև մղվող պատերազմի ընթացքում: Դա ևս մեկ անգամ հիշեցնում է մեզ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ռազմական լուծում լինել չի կարող. Միայն տևական և խաղաղ կարգավորումը կարող է նպաստել տարածաշրջանի կայունությանը, բարգավաճմանը և հաշտեցմանը: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր` ԱՄՆ-ը վճռականորեն կշարունակի աշխատել բոլոր կողմերի հետ` խաղաղության հասնելու համար»: