Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով
26/02/2013 09:23

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 26-ին ամպամածություն և թույլ տեղումներ կդիտվեն արևելյան շրջաններում` Լոռի, Տավուշ, Սյունիք, Արցախ: Այլ շրջաններում առայժմ կդիտվի առանց տեղումների, մեծ մասամբ արևային եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով:

Առանձին վայրերում հնարավոր է քամի 10-15մ/վրկ, բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն, ճանապարհներին հավանական է մերկասառույց, և անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից, դժվարանցանելիություն:

Meteo-tv-ի հաղորդմամբ, Երևանում այսօր կդիտվի առանց տեղումների եղանակ: Տեղ-տեղ հնարավոր է մերկասառույց:

Գիշերը +1+3, ցերեկը +9+11, երեկոյան +4+6: 

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով