Այսուհետ YouTube-ում էլ գովազդային ընդմիջումներ կլինեն
26/02/2013 20:21

Այսուհետ YouTube-ում էլ գովազդային ընդմիջումներ կլինեն

 YouTube-ը փորձարկում է նոր ծառայություն, որը դիտողներին թույլ է տալիս ընտրել ցուցադրվող գովազդի երկու տեսակների միջև` երկարատև և կարճատև: Այս մասին հաղորդում են արտասահմանյան լրատվամիոցները:

Երկարատև գովազդի տևողությունն, ըստ նախնական տվյալների, լինելու է 30 վրկ.-2 րոպե:

Հիշեցնենք, որ տեսագովազդներից բացի` YouTube-ում կան նաև տեքստային գովազդներ, որոնք հայտնվում են էկրանին ձեր նախընտրած տեսանյութը դիտելու ժամանակ:
 

Այսուհետ YouTube-ում էլ գովազդային ընդմիջումներ կլինեն