.jpg)
Ադելի ձայնասկավառակը կրկին ամենավաճառվողն է աշխարհում
Բրիտանացի երգչուհի Ադելի «21» ալբոմը երկրորդ տարին անընդմեջ դառնում է աշխարհում ամենավաճառվողը: Այս մասին իր հերթական զեկույցում գրել է Երաժշտության արտադրողների միջազգային ֆեդերացիան:
Նշվում է, որ 2012 թ.-ի ընթացքում ընդհանուր առմամբ վաճառվել է այդ ձայնասկավառակի ավելի քան 8 մլն օրինակ:
Հետաքրքիր է, որ սա առաջին դեպքն է, երբ միևնույն կատարողի միևնույն ձայնասկավառակը երկու տարի անընդմեջ դառնում է ամենավաճառվողն աշխարհում:
Նշենք, որ ամենավաճառվող երկրորդ ձայնասկավառակը Թեյլոր Սվիֆտի «Red»-ն է, երրորդը` One Direction-ի «Up All Night»-ը: