.jpg)
«National Post». Օսմանյան կայսրությունը մոտ 1.5 միլիոն հայ է կոտորել
Թուրքիան հասնում է ԵՄ-ի, իսկ այդ ընթացքում ողջագուրվում է իսլամականացման հետ: Այս մասին գրում է «National Post» պարբերականը:
«Թուրքիայի բնակչության միայն 33 տոկոսն է կարծում, որ ԵՄ անդամակցումը լավ գաղափար է, ի տարբերություն 2005-ի, երբ դրական կարծիք էին հայտնել բնակչության 70 տոկոսը, այսինքն` բանակցություններ սկսելու ժամանակ:
Եվրոպայի բնակչության համար լռությունը խլացուցիչ է դաձել: Նրանց նյարդայնացնում է այն, որ պետք է թույլ տան անդամակցել այնպիսի մուսուլմանական պետությանը, որտեղ ազգային փոքրամասնությունները՝ հատկապես քրդերը, ճնշումների են ենթարկվում:
Նաև վերջիններս անհանգստանում են ԶԼՄ-ների ազատության հարցում. ավելի քան 70 լրագրողներ գտնվում են անազատության մեջ, շատերն իրենց մասնագիտական աշխատանքի համար:
Իսլամականացման հոգին տիրում է վարչապետ Էրդողանի կառավարությունում, իսկ վերջինիս դիտում են որպես սուլթան:
ԵՄ-ի համար զարմացնող է նաև Թուրքիայի քրեական օրենսգրքում թուրք ազգի հասցեին հրապարակավ արված վիրավորանքը հանցագործություն համարելը: Օրինակ՝ դա կարող է լինել Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի սպանության հիշատակումը:
Կարելի այստեղ հիշատակել Օրհան Փամուկին, ով ազգային արժանապատվությունը խոցելու համար 301-րդ հոդվածի համաձայն մոտովորապես 400 դոլար վճարեց փոխհատուցելով իր` «Թուրքիան 30.000 քրդերի ու մեկ ու կես միլիոն հայերի է սպանել այս հողի վրա» խորագրով հոդվածի համար:
«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը վերջերս հրապարակել էր զեկույց, համաձայն որի Թուրքիան լրագրողների համար աշխարհի ամենամեծ բանտն է:
Կազմակերպության հրապարակած հոդվածի համաձայն` ներկայումս Թուրքիայի բանտերում ավելի քան 70 լրագրողներ կան, ովքեր դատապարտվել են իրենց հրապարակած հոդվածների պատճառով:
Անցյալին նայենք. Օսմանյան կայսրությունը մոտ 1.5 միլիոն հայ է կոտորել: Գերմանիայի նման ներողություն խնդրելու փոխարեն՝ Թուրքիան արհարմարհում է պատմությունը և օգտագործում է քրօրենսգրքի 301 հոդվածը` լռեցնելով այն քաջ մարդկանց, ովքեր խոսում են այս մասին, օրինակ՝ լրագրող Հրանտ Դինքին, ով 2007 թ-ին սպանվեց, քանի որ հենց այդ ուղղությամբ էր շարժվում»,- գրում է պարբերականը: