.jpg)
Հայտնաբերվել է Հրազդան գետն ընկած 13-ամյա երեխայի դին
Այս առավոտ վերսկսվել են 2000 թ. ծնված Արսեն Բալայանի որոնողական աշխատանքները:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:
Ժամը 10.07-ին հայտնաբերվել է Ա. Բալայանի դին (ընկնելու վայրից 700 մ հեռավորության վրա):
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին, ժամը 15.30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտ` 2000 թ. ծնված Արսեն Բալայանը ընկել էր Հրազդան գետը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական կենտրոնից: