.jpg)
Բնակիչներն իշխանություններին են հանձնում ավանակներ, ձիեր` մեքենայի դիմաց
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ավանակների ու ձիերի տերերը իրենց կենդանիներին հանձնում են կառավարությանը՝ տրանսպորտային միջոցների թվի ավելացման ծրագրի համար:
Նախագծի նպատակը քաղաքը խոշոր եղջերավոր կենդանիներից ազատելն է: Կենդանիների տերերը փոխարենը կարող են ստանալ գումար, նոր մեքենա, կամ աջակցություն բիզնեսում: Ծեր ու հիվանդ կենդանիների համար այլ փոխհատուցում էլ կա՝ կվերանորոգվեն նման կենդանիների տերերի բնակարանները: Այս մասին տեղեկանում ենք utro.ru կայքից
Իշխանությունների ներկայացուցչի խոսքով՝ նրանք կանխատեսում են այս եղանակով ստանալ մոտ 2 հազար կենդանի, որոնց հետագայում ազատ կարձակեն քաղաքից դուրս գտնվող արոտավայրերում: