Կանցկացվի մրցույթ «Արցախ՝ ի՛մ սեր, ի՛մ հպարտություն» թեմայով
27/02/2013 19:54

Կանցկացվի մրցույթ «Արցախ՝ ի՛մ սեր, ի՛մ հպարտություն» թեմայով

ՀՀ կրթության և գիտության նախարարության հանձնարարականով հանրապետության դպրոցներում փետրվարի 1-28-ը կազմակերպվում են բաց դասեր, հուշ-երեկոներ, դասախոսություններ՝ նվիրված ազգային ազատագրական շարժման և Սումգայիթի ջարդերի 25 ամյակին: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունը:

Միաժամանակ հայտարարվել է շարադրությունների մրցույթ «Արցախ՝ ի՛մ սեր, ի՛մ հպարտություն» թեմայով: Այդ շրջանակում հերթական ցերեկույթը այսօր տեղի է ունեցել Երևանի թիվ 190 ավագ դպրոցում, որին ներկա է եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Միջոցառման ավարտին նախարարը, շնորհակալություն է հայտնել ուսանողներին նորագույն պատմության այս շրջանը վերապրելու և յուրովի ներկայացնելու համար. «Հայրենատիրության այն շարժումը, որը սկիզբ առավ 1988 թվականին և որի համար մենք վճարեցինք մեր հազարավոր երիտասարդների ու քաղաքացիների կյանքով, այլևս կասեցնել հնարավոր չէ»,- իր խոսքում նշել է ՀՀ ԿԳ նախարարը:

Նա նաև խոստացել է, որ միջացառման մասնակից 10 լավագույն աշակերտները ամռանը ՀՀ ԿԳՆ աջակցությամբ Արցախում եռօրյա հանգիստ անցկացնելու հնարավորություն կունենան:

«Նախաձեռնելով բաց դասերի, քննարկումների և միջոցառումների մեկամսյակ՝ նախարարությունը նպատակ ունի 400 հազար հայ աշակերտների մեջ վառ պահել պատմական հիշողությունը, քանի որ հիշողությունը սոսկ անցյալ չէ, այն ապագայի հույսեր կառուցելու առաջին նախապայմանն է»,- շեշտել է նախարարը հավելել, որ արցախյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառումները Հայաստանի հանրապետության դպրոցներում շարունակվում են:

Ա. Աշոտյանը նշել է, որ «Արցախ՝ ի՛մ սեր, ի՛մ հպարտություն» թեմայով շարադրությունների մրցույթի արդյուները կամփոփվեն մարտին:

Կանցկացվի մրցույթ «Արցախ՝ ի՛մ սեր, ի՛մ հպարտություն» թեմայով