Էրդողանը կոչ է արել բարեփոխումներ անցկացնել ՄԱԿ-ի ենթակառուցվածքներում
27/02/2013 21:08

Էրդողանը կոչ է արել բարեփոխումներ անցկացնել ՄԱԿ-ի ենթակառուցվածքներում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ «Քաղաքակրթությունների դաշինքի» հինգերերոդ ֆորումում, կոչ է արել արմատական փոփոխություններ կատարել ՄԱԿ ենթակառուցվածքներում: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

Թուրքիայի վարչապետն իր վրդովմունք է հայտնել այն հարցերի շուրջ, որ ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամները չեն ներկայացնում բոլոր կրոնները, իսկ կազմակերպության բոլոր ինը անդամները չեն ներկայացնում  ողջ աշխարհի բազմազանությունը: «Սա նշանակում է, որ կա արմատական խնդիր: Մենք չենք կարող լուծել սիրիական խնդիրը, քանի որ երկու անդամները (ԱԽ) ասում են «ոչ»: ՄԱԿ-ը պետք է անցնի նոր, դժվար բարեփոխումների միջով: Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ»,- ասել է Էրդողանը, ով «Քաղաքակրթությունների դաշինք»,- շարժման հիմնադիրներից մեկն է:

Մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Կի Մունն ասել է, որ ՄԱԿ ենթակառուցվածքների բարեփոխումների հարցն արդեն քննարկվում է շատ վաղուց և շատ բան է փոխվել 1945 թվականից ի վեր:

«Կա տարածված տեսակետ, անդամ-երկրների միջև գրեթե կոնսեսուս այն մասին, որ ԱԽ-ն պետք է փոխվի, սակայն ինչպե՞ս պետք է փոխվի: Քանի՞ անդամ պետք է ունենա, ի՞նչ պետք է անել վետոյի իրավունքի հետ, որի մասին խոսել է վարչապետ Էրդողանը: Այդ հարցի շուրջ անդամ-երկրների շրջանում չկա բավարարող միասնական կարծիք»,- ֆորումի առաջին նիստի ավարտից հետո լրագրողներին ասել է Պան Կի Մունը: 

Էրդողանը կոչ է արել բարեփոխումներ անցկացնել ՄԱԿ-ի ենթակառուցվածքներում