.jpg)
Անանուխով կոնֆետներ՝ նոր միջոց էրեկցիայի խանգարման դեմ
Անանուխով կոնֆետները՝ որպես միջոց էրեկցիայի խանգարման դեմ, ավելի քան 17 երկրներում դարձել են շատ պահանջված այն տղամարդկանց շրջանում, ովքեր չեն ցանկանում բարձրաձայնել իրենց խնդիրների մասին:
Վերջինս անանուխի համով փոքրիկ սպիտակ հաբ է: Այն բերանում հալչում է ավելի քիչ քան մեկ րոպեում՝ առանց ջրի անհրաժեշտության: Ազդեցությունը զգացնել է տալիս 10-15 րոպեից՝ այլըտնրանքներից 45 րոպե ավելի շուտ:
Այս հաբի ազդեցությունը տևում է մի քանի ժամ, ինչը թույլ է տալիս իրականացնել մի քանի սեռական գործողություն: Մեկ տուփը պարունակում է չորս հաբ: Մասնագետները հավաստիացնում են, որ այս միջոցը հարմար է ինչպես տարեց, այնպես էլ երիտասարդ մարդկանց համար:
Չնայած պարզությանը՝ պետք է հաշվի առնել, որ այն լիարժեք դեղամիջոց է: Այդ պատճառով էլ դրա նշանակումը պետք է ստանալ բժշկից, որպեսզի բացառվեն գործառույթի խանգարման այլ թաքնված պատճառները, օրինակ՝ դիաբետը, հիպերտոնիան, սրտանոթային հիվանդություններն ու առողջության հետ կապված այլ խնդիրները: