Բույսերի պաշտպանության համար կառավարությունը գումար կհատկացնի
27/02/2013 20:03

Բույսերի պաշտպանության համար կառավարությունը գումար կհատկացնի

Փետրվարի 28-ի կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատան և Գայի գյուղական համայնքներում բույսերի պաշտպանության միջոցառումներ իրականացնելու, ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 13-ի N 1443-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն ու ՀՀ Արմավիրի մարզպետարանին գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը:

2013 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2013 թվականին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և ՀՀ Արմավիրի մարզպետարանին կհատկացվի 33068.3 հազ. դրամ:
 

Բույսերի պաշտպանության համար կառավարությունը գումար կհատկացնի