.jpg)
Աբրահամյանը չի բացառում ԲՀԿ-ի հետ նոր կոալիցիա կազմելու հավանականությունը
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չի բացառում ԲՀԿ-ի հետ նոր կոալիցիա կազմելու հավանականությունը: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ինքը՝ Աբրահամյանը:
«Ոչինչ մի բացառեք, ամեն ինչ հնարավոր է»,- ի պատասխան հարցին, թե հնարավո՞ր է ԲՀԿ-ի հետ նոր կոալիցիայի ձևավորումը, ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նա նշեց, որ այն քաղաքական ուժերը, որոնք համամիտ են ՀՀԿ ծրագրերին և պատրաստ են սատարելու դրանց, ապա Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իրենք կքննարկեն այդ հարցը:
«Ես հայտնում եմ իմ կարծիքը, որ եթե ապագագայում հնարավոր լինի ստեղծել կոալիցիա, ես համոզված եմ, որ Նախագահի պայմաններից մեկը լինելու է այն, որ տվյալ քաղաքական ուժի առաջարկած կադրերը լինեն շատ և պրոֆեսիոնալներ, որպեսզի ընտրվի, թե ով կարող է ոլորտը կառավարել, որովհետև միշտ լինում են կոալիցիոն գործընկերներ, որ լավ արդյուքնները վերագրում են իրենց, իսկ վատերը՝ իշխանություններին: Դա պարզապես արդար չէ»,- եզրափակեց խոսքը ԱԺ նախագահը: