.jpg)
Նախկին ժառանգական. Ես հավատում եմ Հովհաննիսյանի անկեղծությանը
Րաֆֆի Հովհանիսյանի «բարևի» քարոզարշավը ինձ դուր է գալիս: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց նախկին ժառանգական Կարինե Հակոբյանը:
Բանախոսը նշեց, թե Ազատության հրապարակը պետք է օգտագործենք հասարակական պահանջն իշխանություններին հասցնելու համար. «Մենք պետք է այս պայքարն օգտագործենք համակարգի փոփոխության համար: Ես կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացնում է հասարակության պահանջը՝ ընտրությունների արդյունքը»,- ասաց նախկին Ժառանգականը:
Կարինե Հակոբյանը հավատում է Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարի անկեղծությանը. «Ես կհուսահատվեմ, եթե այդպես չլինի: Րաֆֆի Հովհաննիսյանը միշտ բաց է եղել հասարակության աչքի առաջ»:
Հակոբյանը նշեց՝ կարևոր է, որ փոխվի արատավոր ինստիտուտը, այլ ոչ թե գլուխը:
«Ես իսկապես նախընտրում եմ, որ իշխանությունը գնա ընդառաջ հասարակական պահանջին, թեկուզ՝ նախագահը չփոխվի»,-ասաց Կարինե Հակոբյանը: