.jpg)
Ինչի՞ց է կախված սիրային հարաբերությունների երկարատևությունը
Եթե մարդիկ սիրում են իրար արդեն բավականին երկար ժամանակ, ապա դա անպայմանորեն արտացոլվում է նրանց ուղեղում: Պարզվում է, որ սիրահարների ուղեղը զննելով՝ կարելի է կռահել՝ կլնինե՞ն նրանք իրար հետ երեք տարի անց, թե՞ ոչ:
Հետազոտության ընթացքում կամավորների խմբին ցույց էին տալիս իրենց «երկրորդ կեսերի» նկարները և խնդրում հիշել միասին անցկացրած օրերը: Այդ ընթացքում զննվում էր հարցվողի ուղեղը: Եթե բարձր ակտիվություն էր գրանցվում ուղեղի՝ քննադատության և դատողության համար պատասխանատու մասում, ապա հարաբերութուններն ապագա չունեին:
Հատկանշական է, որ հաճույքի կենտրոնները ցածր ակտիվություն էին ցուցաբերում, ինչը, գիտնականների կարծիքով, նշանակում էր, որ զույգերը հաճույք էին ստանում հարաբերություններից: Նշանակում է, որ պարգևատրման մեխանիզմը քմահաճ է հարաբերությունների կայունության տեսանկյունից:
Ուսումնասիրություններից երեք տարի անց 12 կամավորների 50 %-ը պահպանել էր հարաբերությունները: