.jpg)
27/02/2013 19:58
Հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի ևկապի նախարարությունը տեղեկացնում է այսօր ժամը 17.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: