Մայրաքաղաքի բուհերի ուսանողները շարունակում են դասադուլը
27/02/2013 14:13

Մայրաքաղաքի բուհերի ուսանողները շարունակում են դասադուլը

Մայրաքաղաքի մի շարք բուհերում արդեն երրորդ օրն է շարունակվում է ուսանողների նախաձեռնած դասադուլը: Այն այսօր էլ մեկնարկեց ԵՊՀ գլխավոր մասնաշենքին հարակից տարածքից:

Այստեղ ուսանողներին կրկին դիմավորեցին ոստիկաններն ու դասախոսները՝ կոչ անելով հեռանալ բուհի տարածքից, քանի որ վերջիններս խանգարում են դասերի ընթացքին:

Ուսանողները կոչերով շարժվեցին դեպի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան, որտեղ էլ փակ դռների հանդիպելով ՝ բարձրացան Հայաստանի Ագրարային համալսարան:

Դասադուլավոր ուսանողներին Ագրարային համալսարանում դիմավորեցին այլ ուսանողներ, ովքեր կոչ արեցին դասադուլավորներին` հեռանալ բուհի տարածքից ու թույլ տալ բնականոն դասապրոցես անցկացնել:

Ուսանողների երթը Ագրարային համալսարանից շարունակվեց դեմի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան:
 

Մայրաքաղաքի բուհերի ուսանողները շարունակում են դասադուլը