Սիրիացի ասպատմբները հայտարարել են «Հզբոլլահի» 2-րդ դեմքին վերացնելու մասին
27/02/2013 21:03

Սիրիացի ասպատմբները հայտարարել են «Հզբոլլահի» 2-րդ դեմքին վերացնելու մասին

Սիրիայի ազատ բանակի հրամանատարությունը փետրվարի 27-ին հայտարարել է, որ վերացրել են լիբանանյան շիական ծայրահեղական «Հզբոլլահի» շարժման գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմին: Այս մասին հայտնում է Now պորտալը:

Համաձայն այդ տեղեկատվության՝ «Հզբոլլահի» երկրորդ մարդը սպանվել էր մեկ օր առաջ՝ սիրիական բանակի կատարած հարձակման ժամանակ: Այս տվյալները դեռ պաշտոնապես չեն հաստատվել Սիրիայի կառավարության և «Հզբոլլահի» կողմից:

Լիբանանյան մամուլում, սակայն, գրում են, որ փետրվարի 27-ի երեկոյան շիական շարժման ղեկավար շեյխ Հասան Նասրալլահը պատրաստվում է արտահերթ հեռուստաուղերձ հղել համերկրացիներին: Իր հերթին լիբանանյան al-Mustaqbal թերթը նշում է, որ Քասեմը չի մահացել, այլ ծանր վիրավորվել է:

Նշենք, որ անցած շաբաթ Սիրիայի ազատ բանակը վերջնագիր է ներկայացրել «Հզբոլլահ» շարժմանը՝ պահանջելով չմիջամտել Սիրիայի ներքին գործերին՝ խոստանալով հակառակ դեպքում հարձակվել Լիբանանի շիական գյուղերի վրա: Նասրալլահի կողմից արձագանք չստանալով՝ ասպատմբները սկսեցին հրթիռներ արձակեցին Լիբանանում «Հզբոլլահի» մի քանի օբյեկտների ուղղությամբ: 

Սիրիացի ասպատմբները հայտարարել են «Հզբոլլահի» 2-րդ դեմքին վերացնելու մասին