Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ-ի դեսպանին
27/02/2013 11:46

Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ-ի դեսպանին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ի դեսպանատան քաղաքական և տնտեսական հարցերով խորհրդականները:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից:


 

Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ-ի դեսպանին