Կարծիք. Ոռոգման ջրի սակագինը կնվազի
27/02/2013 20:41

Կարծիք. Ոռոգման ջրի սակագինը կնվազի

Հայաստանում ոռոգման ջրի սակագինը պետք է նվազի` հասնի 3 դրամի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը` հավելելով, որ ներկայումս Հայաստանի մարզերում ոռգամն ջրի մեկ խմ-ը գյուղացիներին վաճառվում է 11 դրամով:

Նա նաև նշեց, որ 11 դրամ սակագինն է գործում և՛ Արարատյան դաշտավայրում, և՛ սահմանամերձ գյուղերում, օրինակ՝ Մովսես գյուղում, որը մշտապես գնդակոծում են. 2000 թվականին Հայաստանում ոռոգման ջրի սակագինն ավելացվել է` 8 դրամից հասնելով մինչև 11 դրամի:

Վ. Սաֆարյանը նաև հաղորդեց, որ ոռոգման ջրի սակագնի նվազեցումը կխթանի գյուղատնտեսական մթերքների արտադրությունը: Նշենք, որ ներկայումս հանարպետությունում գործում են «Երևան-ջուր», «Հայջրմուղ», «Լոռի-Ջրմուղ», «Շիրակ-ջրմուղ» և «Նոր ակունք»օպերատորները:
 
Նշենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ոռոգման ջրի նվազման մասին է  խոսել նաև Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

Կարծիք. Ոռոգման ջրի սակագինը կնվազի