«Եվրասիանեթ». Բաքուն չի ցանկանում լսել Բրյուսելին
28/02/2013 20:43

«Եվրասիանեթ». Բաքուն չի ցանկանում լսել Բրյուսելին

Ադրբեջանի ջանքերը` հյուրընկալել օլիմպիական խաղեր և այլ իրադարձություններ, ցույց է տալիս մի բան, որ Ադրբեջանի առաջնորդները տենչում են, որ ԵՄ-ն իրենց լուրջ ընդունի: Բայց դա չի նշանակում, որ Բաքուն ցանկանում է լսել Բրյուսելին: Այս մասին գրում է «Եվրասիանեթ» կազմակերպության պաշտոնական կայքը:

«Երբ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը և ԵՄ-ի ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն քննդատել էին Ադրբեջանի «Մուսաֆաթ» կուսակցության փոխնախագահ Տոֆիգ Յագուբլուի և «REAL» շարժման նախագահ Իլգար Մամեդովի ձերբակալությունները, դրան ի պատասխան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջան ոչ մի պարտականություն չունի մի կազմակերպության առաջ, որի անդամը չի հանդիսանում:

Ադրբեջանը չի կարող գոհ լինել ԵՄ-ում` իր կրտսեր գործընկերոջ կարգավիճակից: Բաքուն ցանկանում է հավասար հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն երկուստեք շահերի վրա:

Անգամ այդ ռազմավարական համագործակցության դեպքում, Ադրբեջանի պաշտոնյանները աննկուն են երկու հարցերում, որում ԵՄ-ի հետ տարաձայնություններ ունեն` Լեռնային Ղարաբաղի հակամարտություն և մարդու իրավունքներ, ժողովրդավարացում:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, Բաքուն նյարդայնանում է այն պատճառով, որ ԵՄ-ն չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

«Արդիականության» գաղափարի վերաբերյալ մտահոգություններ նկատվում են նախագահ Ալիևի հայտարարություններում: Բաքուն զգում է, որ ոչինչ չունի ԵՄ-ից վախենալու, եթե նույնիսկ Բրյուսելում կիրառվում է «քչից քիչ» սկզբունքը, որն հակադրվում է «շատից շատ» սկզբունքին»»,- նշված է հոդվածում: 

«Եվրասիանեթ». Բաքուն չի ցանկանում լսել Բրյուսելին